Բանտում հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

հարվի.
BBC-ն գրում է, որ Սեռական բռնությունների ու բռնաբարությունների համար դատապարտված հոլիվուդյան նախկին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը բանտում գտնվելու ժամանակ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական է եղել: Այժմ նա մեկուսացման մեջ է:

Ըստ աղբյուրի՝ Վայնշտեյնը Նյու Յորքի Վենդե ուղղիչ հաստատությունում է, որտեղ 2 բանտարկյալների կորոնավիրուսի թեստերը դրական են եղել։

Նշենք, որ Հարվի Վայնշտեյնը հոլիվուդյան ամենաազդեցիկ կինոպրոդյուսերներից մեկն է, «Miramax Films» ընկերության կառավարման և համահիմնադիրների նախկին անդամ, ինչպես նաև «The Weinstein Company» ընկերության համահիմնադիրը: «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր է «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի համար։ 

Նա ձերբակալվել էր 2018 թվականին: 2017-ին հոկտեմբերից մոտ 7 տասնյակ կին նրան մեղադրել է սեռական բռնությունների ու բռնաբարությունների համար։ Դատարանը Վայնշտեյնին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 23 տարվա ազատազրկման։