Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 423330 դեպք, մահերի թվով առաջինը Իտալիան է 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

կոր4

Մարտի 25-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ աշխարհում գրանցվել է 423,330 կորոնավիրուսով վարակման դեպք, որից 18 906-ը մահացել է, 109,146-ը՝ բուժվել: 13,099 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է:

Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվն ունի Չինաստանը, թեև օջախի էպիկենտրոն համարվող երկրում 81,218-ից բուժվել է 73,650 մարդ, մահացել է 3,281-ը:

Վարակվածների թվով երկրորդը Իտալիան է՝ 69,176 մարդ, սակայն Իտալիան աշխարհում առաջինն է կորոնավիրուսից մահացածների թվով՝ 6,820 մահ: 

Իտալիային հաջորդում են ԱՄՆ-ն՝ 54,916 վարակված, Իսպանիան՝ 42,058 վարակված, Գերմանիան՝ 32,991 վարակված, Իրանը՝ 24,811 վարակված, Ֆրանսիան՝ 22,304 վարակված:

Հայաստանում վերջին տվյաների համաձայն վարակված է 266 մարդ, որից 18-ը բուժվել է: