Վարակվածների թիվն աշխարհում հատել է 333 հազարը, մահացել է 14435 մարդ, վարակ կա 189 երկրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

որոնաա

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման աշխարհագրությունն ընդլայնվել է: Վարակման դեպքեր են արձանագրվել աշխարհի 189 երկրներում: Վարավածների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում 333 428 է, ապաքինվել է 97 154 մարդ մահացել է 14 435 մարդ:

Ժամը 22:00-ի դրությամբ վարակակիրների քանակով առաջին տասնյակի մեջ մտնող երկրներն են.

Չինաստան՝ 81 060 դեպք, որից 3261-ը մահացել է 72252-ը՝ ապաքինվել,

Իտալիա՝ 53 578 դեպք, որից 4825-ը մահացել է, 6072-ը՝ ապաքինվել,

Միացյա Նահանգներ՝ 30291 դեպք որից 388-ը, մահացել է, 178-ը ապաքինվել,

Իսպանիա՝ 28603 դեպք, որից 1756 մահացել է, 2575-ը՝ ապաքինվել,

Գերմանիա՝ 27 003 դեպք, որից 32-ը մահացել է, 325-ը ապաքինվել,

Իրան՝ 21638 դեպք, որից 1685-ը մահացել է, 7913-ը ապաքինվել,

Ֆրանսիա՝ 14 595 դեպք, որից 562-ը մահացել է, 1587-ը՝ ապաքինվել,

Հարավավային Կորեա՝ 8897 դեպք, որից 109-ը մահացել է, 2909-ը ապաքինվել,

Շվեյցարիա՝ 7230 դեպք, որից 85-ը մահացել է, 93-ը՝ ապաքինվել,

Միացյալ Թագավորություն՝ 5018 դեպք, որից 281-ը մահացել է, 93-ը՝ ապաքինվել:

Նկատենք, որ մահացության թվով Իտալիան մոտ 1600-ով գերազանցում է Չինաստանին և մոտ 12 անգամ զիջում ապաքինվածների թվով:

Ի դեպ, ինչպես Չինաստանում, այդպես էլ Հարավային Կորեայում վերջին շրջանում դեպքերի թվի աճ չի արձանագրվել: Հարավային Կորեան տևական ժամանակ վարավածների թվով երկրորդ հորիզոնականում էր: Ընդհանուր առմամբ Չինաստանում վարակակիր է շարունաում մնալ մոտ 6000 մարդ:

Հայաստանի հարևան երկրներում, բացի Իրանից, վարակակիրների թիվը հազարի չի հասնում. Թուրքիայում գրանցվել է 947 դեպք, որից 21 մարդ մահացել է, ապաքինվածներ դեռ չկան: Ադրբեջանում վարակվածների թիվը 65 է, կա 1 մահ, 11-ը ապաքինվել են: Վրաստանում վարակակիրները 54-ն են, որից 3-ը ապաքինվել են, մահ չի արձանագրվել երկրում: Իսկ Ռուսաստանի Դաշնությունում վարակված է 367 մարդ, որից 1-ը մահացել է, 16-ը ապաքինվել են:

Հայաստանում ևս, ինչպես արդեն նշել ենք, կորոնավիրուսով վարակման 194 դեպք է արձանագրվել, որից երկուսն արդեն բուժվել են:

Հիշեցնենք նաև, որ, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, մարտի 16-ին ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է սահմանել: Սահմանափակումները տարածվում են հասարակական միջոցառումների, զվարճանքի կենտրոնների և որոշ գրասենյակների վրա: Փակ են նաև ուսումնական հաստատություններն ու մանկապարտեզները: 

Կորոնավիրուսի մասին վիճակագրական տվյալներին օնլայն կարո եք հետևել այստեղ: