Գների կրկնակի բարձրացման մասին աղաղակող փաստեր գոյություն չունեն․ ՏՄՊՊՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News       

Գեղամ Գևորգյան

Գների կրկնակի բարձրացման մասին աղաղակող փաստեր գոյություն չունեն, կան որոշակի բարձրացումներ, բայց ոչ կրկնակի։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Կամ պետք է հստակ ապացույց ներկայացվի, թե որտեղ է դա, որ մենք նայենք, կամ մենք չենք կարող այդ հայտարարության հետևից գնալ»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահը։

Նա ընդգծել է, որ գների բարձրացումը պայմանավորված է արտարժույթների բարձրացման տրամաբանության և ներմուծման որոշակի թանկացումների հետ․

«Երբ ասում ենք արտարժույթը բարձրացել է կամ բեռնափոխադրումը թանկ է, չի նշանակում, որ բացարձակ ճշմարտություն ենք ընդունում: Ասում ենք՝ տնտեսվարող սուբյեկտների բացատրությունը սա է։ Ճիշտ կլինի, չենք հարուցի պրոցես, ճիշտ չի լինի՝ մեր հարուցած պրոցեսի ընթացքում պատասխանատվության կենթարկենք։  Էսօրվա տվյալներով գրեթե բոլոր կետերով ապրանքների գները նվազել են»։

ՏՄՊՊՀ նախագահն ընդգծել է, որ տեղական արտադրությունում բանջարեղենը կտրուկ գնանկում է գրանցել։