Կառավարության հակաճգնաժամային ծրագրերով բաշխվել է 12 մլդ 300 մլն դրամ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

նիկոլշ

Կառավարության հաստատած հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք:

Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով»,-գրել է Փաշինյանը: