Շիրակի մարզի դպրոցականներին հեռավար ուսուցման համար 85 հատ համակարգիչ է հատկացվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

համակարգիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի շրջանակում Շիրակի մարզին հատկացվել է 85 համակարգիչ։ Այդ մասին գրված է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

Ըստ աղբյուրի՝ համակարգիչները տրամադրվել են մարզի դպրոցներին, որտեղից էլ բաշխվել են 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ;

«Ամեն ինչ արվում է հեռավար ուսուցումն առավել մատչելի դարձնելու նպատակով»,-նշվում է հայտարարության մեջ։