Արցախում 11 թեստավորվածներից 9-ի արդյունքը բացասական է, 1-ը՝ դրական, մեկինը դեռ հայտնի չէ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

արցախ12

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ, համաձայն երկրի առողջապահության նախարարության տվյալների, նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում:

Ավելի վաղ հաստատված և Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը կրկին բացասական է եղել. արդյունքում նրանք այսօր դուրս կգրվեն:

Մեկ քաղաքացու թեստավորման արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին: