Լիխտենշտեյնը ապրիլի 27-ից կթուլացնի սահմանափակումները

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News       

Լիխտենշտեյն

Լիխտենշտեյնը Շվեյցարիայից հետո որոշել է ապրիլի 27-ից սկսել COVID-19-ի ֆոնին հատարարված սահմանափակումների թուլացումը: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել է Լիխտենշտեյնի վարչապետ Ադրիան Հասլերը։

«Կառավարությունը որոշել է ապրիլի 27-ից թուլացնել սահմանափակումները»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետը։

Ըստ նրա՝ հիվանդների վերաբերյալ տվյալները ցույց են տալիս, որ իշխանությունների սահմանած միջոցները ճիշտ են եղել։

«Կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին օրերին աննշան է աճել։ Վարակվածների թիվը ներկայումս 81 է»,- հավելել է Հասլերը:

Հաղորդվում է նաև, որ դպրոցների և մանկապարտեզների բնականոն աշխատանքը կսկսվի մայիսի 18-ից։