ՌՊԼ-ը նշել է ՌԴ ֆուտբոլի առաջնության վերսկսման մոտավոր ժամկետները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

ֆառաջնություն

Հայտնի են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերսկսման հնարավոր ժամկետները, որը դադարեցվել է COVID-19-ի պատճառով: Լիգայի ղեկավարությունը մտադիր է առաջնությունը շարունակել հունիսի կեսերից մինչև հուլիսի կեսերը: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը՝ պատասխանելով երկրպագուների և լրագրողների հարցերին:

Ի սկզբանե լիգայի ղեկավարությունը նախատեսում էր առաջնության խաղերը վերսկսել ապրիլի 10-ին, սակայն երկրում կորոնավիրոսով պայմանավորված իրավիճակը փոխվեց:

«Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանը կվերսկսվի, երբ գործադիր իշխանության մարմինները վերացնեն զանգվածային միջոցառումների անցկացման և կազմակերպման սահմանափակումները: ՌՊԼ-ի ղեկավարությունը ՌՖՄ-ի գործընկերների հետ մասնակցում է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) բոլոր կոնֆերանս զանգերին»,- ասված է հայտարարության մեջ:

Լիգայի ղեկավարության հաղորդմամբ՝ Պրեմիեր լիգան և ակումբները պայմանավորվել են առաջնության վերսկսման ամսաթիվը որոշել մեկնարկից առնվազն երեք շաբաթ առաջ, որպեսզի ֆուտբոլիստները պատրաստվելու ժամանակ ունենան:

Նշենք, որ ըստ ՌԴ օպերշտաբի տեղեկությունների՝ վերջին 1 օրում Ռուսաստանում կորոնավիրուսից 44 մարդ է մահացել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 405-ի: 

Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 47 121 դեպք, որից 3446 մարդ առողջացել է: