Ռուսաստանը վարակվածների թվով առաջ է ընկել Չինաստանից, մահերի թվով 1-ինն աշխարհում ԱՄՆ-ն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

կորոնա մոսկվա

Ապրիլի 26-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 2 միլիոն 934 հազար 654 է, մահացածներինը՝ 203 հազար 684, ապաքինվածներինը՝ 840 հազար 766: 

Կորոնավիրուսով վարակված երկրների տասնյակի հերթականությունը փոխվել է: Ռուսաստանը վարակվածների թվով առաջ է ընկել Չինաստանից՝ հայտնվելով 9-րդ հորիզոնականում: ԱՄՆ-ն շարունակում է առաջատար մնալ վարակվածների և մահվան թվերով:

ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 961,141 դեպք, որից 54,274-ը մահացել է, 118,162-ը՝ ապաքինվել:

Երկրորդ տեղում Իսպանիան է: Երկրում գրանցվել է վարակման 223,759 դեպք, որից 22,902-ը՝ մահվան ելքով, իսկ 95,708-ն ապաքինվել է:

Երրորդ տեղում Իտալիան է: Երկրում գրանցվել է վարակման 195,351 դեպք, որից 26,384-ը՝ մահվան ելքով, իսկ 63,120-ն ապաքինվել է:

Չորրորդ տեղում Ֆրանսիան է: Երկրում գրանցվել է 161,488 մարդ, որից 22,614-ը մահացել է, 44,594-ը՝ ապաքինվել:

Հինգերորդ տեղում Գերմանիան է, որտեղ վարակված է 156,513 մարդ, որից 5,877-ը մահացել է, 109,800՝ ապաքինվել:

Վեցերորդ տեղում Մեծ Բրիտանիան է: Վարակվածների ընդհանուր թիվը երկրում 148,377 է, որից 20,319-ը մահացել է, ապաքինվածների թիվը չի նշվում:

Յոթերորդ տեղում Թուրքիան է: Երկրում վարակվածների թիվը 107,773 է, մոտ 3000-ով ավելի է նախորդ օրվա համեմատ, ապաքինվածներինը՝ 25,582, մահացածներինը՝ 2,706: 1 օրում Թուրիքայում 106 մահվան դեպք է գրանցվել:

Ութերորդ տեղում Իրանն է: Երկում զոհերի թիվը 5,770 է, 1 օրում գրանցվել է 136 մահ: Վարակվածներինը թիվը 91,634 է, մոտ 3000-ով ավելի է նախորդ օրվա համեմատ, ապաքինվել է 69,657 մարդ:

Իններորդ տեղում Ռուսաստնի Դաշնությունն է, որտեղ տևական ժամանակ վարակման դեպքերը քիչ էին: Այս պահին երկրում վարակված է 87,310‬ մարդ, որից 813-ը մահացել է, 6,767-ը՝ ապաքինվել:

Տասներորդ տեղում Չինաստանն է, որտեղ վերջին 1 օրում գրանցվել է վարակման 11 նոր դեպք՝ մեկով պակաս նախորդ օրվա համեմատ: Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 82,827 դեպք, որից մահացել է 4,632-ը, վերջին 1 օրում մահվան դեպք չի եղել: Ապաքինվել է 77,394 մարդ: Երկրում այս պահին կա վարակման 801 ակտիվ դեպք:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվին կարող եք ծանոթանալ այստեղ: