Գավառում տեղի ունեցած միջադեպին ՊՆ-ից ոչ ոք ներգրավված չէ․ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News    

ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների հարցերին՝ հարկ եմ համարում պարզաբանել․

Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե, իբր, մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, չի համապատասխանում իրականությանը։

Վերոնշյալ միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել»։