Երկրները պետք է թուլացնեն սահմանափակումները, բայց պատրաստ լինեն վերականգնելու դրանք. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

ահկ.

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, գրում է, որ երկրները պետք է աստիճանաբար թուլացնեն արտակարգ ռեժիմի սահմանափակումները, սակայն պետք է պատրաստ լինեն վերականգնել դրանք, եթե վարակը վերադառնա: 

Ըստ ԱՀԿ-ի՝ եթե նույնիսկ վարակը վերահսկելի է, պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը, հետևել հիգիենայի կանոններին, թեստավորել կասկածելի դեպքերը:

Աղբյուրը նաև նշում է, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել նաև հատուկ հաստատությունների խոցելի անձանց՝ երկրաժամկետ խնամքի հաստատություններում, բանտերում և միգրանտների հանրակացարաններում գտնվողներին: