Հայկական 2 պետությունների բարձրաստիճան այրերը հարգանքի տուրքն են մատուցել Ստեփանակերտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News      

Արցախ

Մայիսի 9-ին, մայիսյան Եռատոնին նվիրված՝ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել ԱՀ և ՀՀ պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, քաղաքացիներ:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    ԱՀ    նախագահ  Բակո  Սահակյանը՝   տիկնոջ՝  Անահիտ  Սահակյանի  հետ,  երկրորդ  նախագահ  Արկադի  Ղուկասյանը,  նորընտիր   Նախագահ  Արայիկ  Հարությունյանը՝  տիկնոջ՝  Քրիստինե  Հարությունյանի  հետ, ՀՀ  վարչապետ  Նիկոլ  Փաշինյանը՝  Աննա  Հակոբյանի  հետ,Արցախի   թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը,  ՀՀ  և  ԱՀ  Ազգային  ժողովների   նախագահներ   Արարատ  Միրզոյանը  և  Աշոտ  Ղույանը, ինչպես  նաև     պետական  այրեր    ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին: