Արցախի ԱԺ նախագահը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Փետրվարի 20-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ազգային ժողովի պաշտոնական կայքից։

Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35 -րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի նախագահ Ա. Թովմասյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ընթացքում իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին:

Ծաղկեպսակ է դրվել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում՝ որպես հարգանքի նշան  Հայրենական Մեծ ու արցախյան պատերազմներում  նահատակված արցախցիների հանդեպ:

Հուշահամալիրում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պատգամավորներ:

--00—ՅՄ