Նոր Զելանդիայում և Թաիլանդում վերջին մեկ օրում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

կորոնավիրուս

Նոր Զելանդիայի իշխանությունը հայտարարել է, որ երկրում վերջին օրում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել։ Իրավիճակի նույն զարգացումն է նաև Թաիլանդում։ Այս մասին հայտնում է Interfax-ը։

Նշվում է, որ Նոր Զելանդիայում դեպքերը զրոյական են արդեն երկու օր անընդմեջ։

Նոր Զելանդիայի առողջապահական ծառայությունից հայտնել են, որ մայիսի 14-ից սահմանափակումները կմեղմացվեն։ Կվերանգանվեն մի շարք վայրերի աշխատանքները, այդ թվում ռեստորանների և սրճարանների։ Սակայն բնակիչները պետք է պահպանեն հեռավորությունը և 10-ից ավելի խմբով չհավաքվեն։

 Կորոնավիրուսային իրավիճակը կարգավորվում է նաև Թայլանդում։ Վերջին 24ժամում երկրում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել։

Թաիլանդում համավարակի շրջանում գրանցվել է վարակման 3 հազար դեպք, 24 մարդ մահացել է։