Թաիլանդի դեսպանը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է երկխոսության հարթակ տրամադրել ՌԴ-ին և Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

1096534.jpg

Թաիլանդը պատրաստ է Մոսկվային և Կիևին բանակցային հարթակ տրամադրել ուղիղ երկխոսության և ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Թագավորության դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը։

«Մենք պատրաստ ենք հարթակներ տրամադրել հակամարտության բոլոր կողմերին, եթե նրանք պատրաստ լինեն ուղիղ երկխոսության՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծում գտնելու համար»,- ասել է դիվանագետը։

--00—ԶՀ