Նոր Զելանդիան հաղթահարել է կորոնավիրուսը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

աշխարհ

Նոր Զելանդիային հաջողվել է կանգնեցնել նոր կորոնավիրուսային վարակի տարածումը երկրում: Ինչպես փոխանցում է BBC-ն, այս մասին ասել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը: 

«Մենք մարտը հաղթեցինք, սակայն մենք պետք է պահպանենք զգոնությունը, եթե ցանկանում ենք նույն ձևով շարունակել»,-ասել է վարչապետը:

Ջասինդա Արդերնը նշել էր, որ Նոր Զելանդիան պատրաստվում է դադարեցնել երկրում առկա խիստ սահմանափակումները։