Տարածքային կառավարման նախարարի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՒԱՆ, 14 ՄԱՅԻՍ, 24News

Քրիստինե Ղալեչյան
24News-ի տեղեկությունների համաձայն՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ։ Վերջինս հոսպիտալացվել է։ Այս պահին ինքնամեկուսացման մեջ են գտնվում նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի մյուս տեղակալները և նախարարության այն աշխատակիցները, որոնք շփվել է Քրիստինե Ղալեչյանի հետ։ 

24News-ը փորձեց պարզաբանում ստանալ տարածքային կառավարման նախարարությունից, որտեղից հորդորեցին դիմել առողջապահության նախարարություն։

Գերատեսչության մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց այս տեղեկատվությունը։