Այս վիրուսը երկար է մնալու մեզ հետ. Գախարիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

գախարիա

«Բոլորս պետք է հասկանանք, որ այս վիրուսը, ինչպես երևում է, երկար է մնալու մեզ հետ»,- կառավարության նիստի ժամանակ նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` խոսելով կորոնավիրուսի հետևանքով մահացած 81-ամյա կնոջ մասին, փոխանցում է «Ալիք Մեդիան»:

«Այս դժբախտ փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ համաճարակի դեմ ցանկացած պայքար չի նշանակում վերջնական հետևություններ անել: Սա երկար պրոցես է, և բոլորս պետք է հասկանանք, որ այս վիրուսը, ինչպես երևում է, երկար է մնալու մեզ հետ»,- հայտարարել է վարչապետը: