Մայիսի 20-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 68 վարակակիր բուժում է ստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

գյումրիկորոնա

Շիրակի մարզպետարանից հայտնում են , որ մայիսի 20-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 33-ը Շիրակի մարզի բնակիչ է։

«Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 114 պացիենտ, որոնցից 92-ը մարզի բնակիչ է։ 27 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 221 քաղաքացի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ փոխանցվող տեղեկության՝ հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։

Նշենք, որ մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1642 նմուշառում, մայիսի 12-ից 19-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 319 նմուշառման հետազոտություն։