Հարավային Օսիայում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել. վարակակիր է 30-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

հարավայինօսիա

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում կորոնավիրուսի նոր 5 դեպք է գրանցվել, և մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 30 մարդ կա: Այս մասին հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Ըստ տեղեկատվության՝ բժիշկների հսկողության տակ է գտնվում 279 մարդ:

Հատկանշական է, որ այսօրվա 5 նոր դեպքից 4-ը ռուսական ռազմական ուսումնարանի կուրսանտներ են:

Նշենք, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մայիսի 6-ին: