Փաստական տվյալի նշույլ անգամ չկա, որ Հայրապետյանն է կազմակերպել «Հարսնաքարի» դեպքը.պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ռուբեն

Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարել է իր պաշտպանյալի գործին՝ նշելով, որ փաստական տվյալի նշույլ անգամ չկա այն մասին, որ Հայրապետյանը կազմակերպել «Հարսնաքարի» միջադեպը:

«Առայժմ անդրադառնալով քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրության միայն մի մասին և միանգամից պատասխանելով բազմաթիվ լրագրողների հարցերին՝ ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին՝ ազդարարելով, որ կրկին չեն արդարացրել ձեր սպասումները. գործում փաստական տվյալի նշույլ անգամ չկա, որ Ռուբեն Հայրապետյանը կազմակերպել է

1. «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում Հ.Շ-ի (Հայկ Շահնազարյանի) կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկելը,

2. կամ Հայկ Շահնազարյանին ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը և այլ…

Իսկ թե առանց փաստերի քննչական կոմիտեն ինչու է այսպիսի ձևակերպումներով հաղորդագրություն տարածել, դժվար չէ կռահել…

Ասելը մի բան է, հիմնավորելը՝ այլ…

Գեղարվեստական ձևակերպումներով քրեադատավարական ֆիլմի շարունակությունը կներկայացնեմ հաջորդիվ…»,-գրել է Ամրամ Մակինյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս