Արոնյանը հաղթեց Նակամուրային քառորդ եզրափակչի առաջին պարտ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News 

Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջողությամբ մեկնարկեց Lindores Abbey Rapid Challenge մրցաշարի քառորդ եզրափակիչում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Պարտիայի 118-րդ քայլին Նակամուրան անձնատուր եղավ: Գրոսմայստերները ևս մեկ պարտիան կանցկացնեն:

Lindores Abbey Rapid Challenge-ը կազմակերպել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:

Տեսանյութեր

Live

Լրահոս