Պուտինը շնորհավորել է հայ նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի ծննդյան 75-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

1
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Կրեմլի պաշտոնական կայքէջին, գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի ծննդյան 75-րդ տարեդարձը:

«Դուք տաղանդավոր նկարիչ, քանդակագործ, զանազան ժանրերում և տարբեր տեխնիկաներով ստեղծված վառ, ինքնատիպ աշխատանքների հեղինակ եք, Դուք միջազգային լայն ճանաչման եք հասել։ Կարևորն այն է, որ այսօր էլ Ձեր ստեղծագործական նախագծերը շարունակում են հետաքրքիր, յուրօրինակ և պահանջված լինել։

Ձեզ քաջառողջություն, ոգեշնչում և ամենայն բարիք եմ մաղթում»,-ասվում է շնորհավորական ուղերձում։

Նշենք, որ Գեորգի Ֆրանգուլյանը ծնվել է Թբիլիսիի Սոլոլակի շրջանում 1945 թվականին։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա։ 1964 թվականին ընդունվել է Ստրոգանովի անվան արվեստի բարձրագույն ուսումնարան:

Գեորգի Ֆրանգուլյանի ստեղծագործությունները Տրետյակովյան պատկերասրահում են, Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում և աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։ Նա ստեղծագործում էհաստոցային մոնումենտալ արվեստի բնագավառում՝ բրոնզով, մարմարով, փայտով, կերամիկայով։ 

1

Տեսանյութեր

Live

Լրահոս