Ռաքել Դինքին սպառնալից նամակներ ուղարկողները դատապարտվել են 26 և 8 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

ռաքել.

 

«Ակօս» թերթի հիմնադիր-խմբագիր Հրանտ Դինքի անվան հիմնադրամին և Հրանտ Դինքի կնոջը` Ռաքել Դինքին, մահվան սպառնալիքվ նամակներ ուղարկած անձանցից Հուսեյն Աթեշը դատապարտվել է 26 տարի 3 ամիս ազատազրկման, իսկ Էրսին Բաշքանը` 8 տարի 9 ամիս ազատազրկման, հայտնում է tr.sputniknews.com կայքը:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականին Ստամբուլի Շիշլի թաղամասում՝ «Ակօս» թերթի խմբագրատան առջև, 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Դինքի անվան հիմնադրամը հիմնվել է 2007 թվականին Դինք ընտանիքի կողմից, հիմնադրամի նպատակն է նպաստել հայ-թուրքական հասարակությունների միջև երկխոսությանն ու Հայաստան-Թուրքիա-Եվրոպա մշակութային փոխգործակցությանը:

 

--0—LՄ