Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցի քննությունը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News  

ծառուկյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հետաձգվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցի քննությունը։

Քննությունը կշարունակվի վաղը՝ 10։30-ին։

Տեղեկացնենք, որ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու միջնորդության քննությունը մակագրված է դատավոր Ռոբերտ Պապոյանին:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։