«Իմ քայլը» շրջանառության մեջ է դրել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News

աժ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Ալեն Սիմոնյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը և Ծովինար Վարդանյանը շրջանառության մեջ են դրել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» մայր օրենքի նախագիծը:

«Հուսով ենք՝ մեր նախաձեռնությունը կկանոնակարգի նվիրաբերությունների և անհատույց այլ միջոցների ներգրավման հարցերը և կդնի դրանց կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը: Նման ֆոնդերի կարգավորման պահանջը հասունացել էր վաղուց, և ինչպես ցույց է տալիս փորձը, այս ֆոնդերը զգալիորեն նպաստում են ուսումնական հաստատությունների, թանգարանների, գրադարանների, մարզական և այլ կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը:

Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ էնդաումենթներն ամենամեծ տարածումն են գտել բարձրագույն կրթության համակարգում, Հարվարդի համալսարանի էնդաումենթը 2017 թվականին կազմել է 37 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ կրթական հաստատությունների կողմից հավաքագրված էնդաումենթների ընդանուր ծավալը կազմել է շուրջ 600 մլրդ ԱՄՆ դոլար: Մեր կողմից շրջանառության մեջ դրված նախագծով ակնկալում ենք կանոնակարգել՝

1) Էնդաումենթի ձևավորման, համալրման և կառավարման կարգը,

2) Էնդաումենթի կազմակերպա-իրավական տեսակը և իրավական վիճակի
առանձնահատկություները,

3) Էնդաումենթից ստացված եկամուտները տնօրինելու կարգը,

4) Էնդաումնեթին միջոցներ տրամադրող անձինք և նրանց իրավասությունները,

5) Էնդաումենթների գործունեությունը խթանելու նպատակով հարկային
արտոնությունների կիրառումը,

6) Էնդաումենթների գործունեության նկատմամբ վերահսկողությունը», - նշվում է Մխիթար Հայրապետյանի տարածած հաղորդագրությունում։

--00—ԼՄ