«Իմ քայլը» խմբակցությունն այս պահին նիստ չի անում․ ՔՊ հանրային կապերի համակարգող

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հերքել է տեղեկությունները, թե ԱԺ «Իմ քայլը» այժմ նիստ է անում։

«Քիչ առաջ տելեգրամյան անհայտ ծագման, անհայտ երկրից ղեկավարվող ալիքում հայտնված ու հայաստանյան մամուլում տարածում գտած լուրը, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է վարչապետի հրաժարականը, աղերս չունի իրականության հետ։

Կարծում ենք, որ այս ապատեղեկատվությունը պետք է դիտարկել որպես Հայաստանի քաղաքացիների դեմ տարվող #ինֆոտեռորի մաս»,-գրել է նա։

--00--ԱՀ