Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամ ունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

․

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր՝ մայիսի 24-ի իր արտահերթ նիստում կազմել է նաև արձանագրություն՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Էդգար Բարսեղյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Պետրոսյանին տալու վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից:

--00--ԱՀ