«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արա Բաբլոյանին». մանկատան երեխաներն առողջացել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 29, 24News

Զառ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում «Լավ լուր» վերնագրով գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Մարի Իզմիրլյան» մանկատան՝ կորոնավիրուսով վարակվածներն առողջացել են:

«Այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր 15 դեպք՝ 9 երեխա և 6 դայակ։

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Արաբկիր» բժշկական կենտրոնին և պրոֆեսոր Արա Բաբլոյանին, երեխաների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար»,- գրել է նախարարը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս