ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24 News
Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների գործողությունների համակարգման, մարտական իրավիճակում արագ և ճշգրիտ գործելու հմտությունների զարգացման նպատակով հուլիսի 1-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գործնական պարապմունք։
Զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները, խոցել կրակադաշտի բոլոր թիրախները, գրավել պայմանական հակառակորդի հենակետերն ու կազմակերպել պաշտպանություն նոր դիրքերում:
--0—ՄՀ