Փաշինյանի առաջարկով կառաջադրվեմ Գեղարքունիքում․ ՀՀ վարչապետի խորհրդականը՝ ՔՊ ցուցակում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

ՀՀ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանն առաջադրվելու է Գեղարքունիքի մարզում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով առաջադրում եմ իմ թեկնածությունը «Իմ քայլը» դաշինքի կողմից Գեղարքունիքի մարզում՝ որպես ռեյտինգային թեկնածու։ Ովքեր ցանկանում են օգնել ու աջակցել ինձ, խնդրում եմ առանձին նամակ գրել։

Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար»,-գրել է Վարազդատ Կարապետյանը։