Կեղտոտ գործիքակազմով փորձում են անգամ տներ մտնել, վախեցնել, չի ստացվելու. Շաքե Իսայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վստահեցնում է՝ ինչքան էլ փորձեն լռեցնել իրենց՝ իրենք այսօր էլ, վաղն էլ, խոսելու են, չեն լռելու: 24News-ի հետ զրույցում նա հորդորեց իշխանություններին՝ քրեական գործերով թող չփորձեն լռեցնել ընդդիմադիրներին:

«Մեր կուսակցականների, համակիրների տներում խուճապ են փորձում առաջացնել: Փորձում են նսեմացնել, ընկճել մեր թիմակիցներին, բայց եթե բոլորիս անգամ փորձեն լռեցնել, չի ստացվելու, բազմահազար համակիրներ ունենք: Ինչքան էլ կեղտոտ գործիքակազմով փորձեն անգամ տներ մտնել, վախեցնել, չի ստացվելու»,- ընդգծեց Իսայանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս