Ո՞վ կգլխավորի «Մենք» դաշինքը. Հ2-ի լրագրողը՝ «ազատ դեմոկրատ». «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է. «Արամ Սարգսյանի և Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Արամ Սարգսյանը։ Թեպետ ասում են՝ այս հարցը դաշինքում «օրախնդիր» չէ, կարող է գլխավորել նաև «Ազատ դեմոկրատների» ղեկավար Քոքոբելյանը, սակայն երկու ուժերն առաջնորդվում են այն սկզբունքով, թե ինչպես կարող են ընդհանուր ցանկով հնարավորինս շատ ձայներ բերել։

Ցուցակը կազմել են 50/50 համամասնությամբ և հաջորդական հերթականությամբ, այսինքն՝ եթե առաջինը «Հանրապետություն»-ից է, երկրորդը կլինի «ԱԴ»-ից ու այսպես շարունակ։ «Հանրապետության» առաջին եռյակում են Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Գեղամ Հարությունյանը, «դեմոկրատներում»՝ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անժելա Խաչատրյանը և Նարեկ Այվազյանը։ Ի դեպ, «ԱԴ»-ի քվոտայով կառաջադրվի նաև Հ2-ի լրագրող Ալինա Օրդյանը»։