Ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզն այսուհետ կթարմացվի ժամը մեկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

ինքնամեկուսացում

COVID-19-ով ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով: Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ, ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով:Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա, կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը:

--00—ԼՄ