ՌԴ-ն վավերացրել է ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ԱԱԳ-ի համաձայնագիրը. ի՞նչ կներկրվի ՀՀ-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News

եատմ

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը: Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության պաշտոնական կայքէջից:

ԵԱՏՄ-ի հետ պայմանագրի շնորհիվ Սերբիան առանց մաքսատուրքերի առևտրի մասին համաձայնագիր կունենա 2 նոր գործընկերների՝ Հայաստանի եւ Ղրղզստանի հետ: 

Կընդլայնվի նաև առանց մաքսատուրքերի արտադրանքի ցանկը, որում ներառված են այծի և ոչխարի կաթից պատրաստված պանիրները, կովի կաթից հավելյալ 400 տոննա պանիր: Սերբիայի փոխվարչապետ Ռասիմ Լյայիչը ցանկին ավելացրել է նաև 90 հազար լիտր կոնյակ և 2000 տոննա ծխախոտ:  

--00—ԼՄ