Պատրաստ եմ փոխհատուցել հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասը․Ս․Սարկիսով

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 26, 24News

․

Իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասը: Այս մասին հայտարարել է ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Սերգեյ Սարկիսովը՝ անդրադառնալով Մոսկվայում հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև բախումներին։

Գործարարը վստահ է, որ իր հետ համակարծիք կլինեն ադրբեջանցի գործարարները, որոնք ևս կփոխհատուցեն անկարգությունների հետևանքով հայերի գույքին պատճառված վնասը: Այս մասին տեղեկացնում է rbc.ru-ն։

«Ամաչում եմ նրանց փոխարեն, ովքեր, գտնվելով հայրենիքից հեռու, սեփական ազգայնականության բարբարոսային արտահայտում են իրականացնում՝ մարդկանց ծեծելով ու սպանելով միայն ազգային պատկանելության պատճառով»,- նշել է Սարկիսովը։

Նա դիմել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին՝ կոչ անելով հրաժարվել բռնությունից ու կանգնեցնել նրանց, ովքեր, արտասահմանում գտնվելով, անկարգություններ են սադրում:

«Դիմում եմ հայ և ադրբեջանական մտավորականության, բիզնես ոլորտի ներկայացուցիչներին՝ կանգնեցրեք, խելքի բերեք վանդալներին ու ծայրահեղականներին: Բացատրեք, որ մեր ազգերին հարիր չէ հարցեր պարզաբանել այն տանը, որտեղ մեզ ընդունել են, ապրելու ու աշխատելու, երեխաներին սովորելու հնարավորություն տվել: Ես նկատի ունեմ Ռուսաստանը: Մի խայտառակեք ձեր ժողովուրդներին, ձեր նախնիներին: Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին տանտերերի նկատմամբ անշնորհակալության և անարգանքի անթույլատրելի դրսևորում է: Վստահ եմ, որ ադրբեջանցի գործարարները մեզ հետ համակարծիք են և նույնկերպ կվարվեն»,-ասել է գործարարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:

--0--ԱՀ