«Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը 14 օրով դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News

շորժա

Սևանա լճի ափին գործող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով: Այդ մասին հայտնում է կառավարությունը:

Ըստ տարածված տեսանյութի և հաղորդագրության՝ այսպիսի պատժաչափ արտակարգ դրության ողջ ընթացքում կիրառվում է առաջին անգամ։ Այստեղ խախտվել են կենդանի կատարմամբ երաժտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները: 

Հիշեցնենք, որ նախօրեին հանգստյան գոտուց տեսանյութ և լուսանկարներ էին հրապարակվել հանգստյան գոտու խնջույքից, որի մասնակիցները, այդ թվում՝ Աժ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը, առանց դիմակի են:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս