Թուրք դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

Arman_Sona

Թուրք հայտնի դերասանուհի, «Մարգարիտ»  հեռուստանովելի աստղ Սոնգյուլ Օդենը ամուսնացել է Թուրքիայում ծնված և այնտեղ բնակվող հայի՝ Արման Բիչակչյանի (Արման Բիչակչի) հետ: Այս մասին հայտնում է Arevelk-ը: Թուրքական մամուլը հայտնում է, որ երջանիկ զույգն ամուսնացել է չորս տարի ընկերություն անելուց հետո: 

Պսակադրության համեստ արարողությունն իրականացվել է Պեշիկթաշի քաղաքապետարանի ամուսնությունների գրանցման բաժնում:

Արման Բիչակչին գործարար է: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բիչակչիի հետ, որի զարմիկն է: Փեսացուի հայրը Պոլսի հայ հոգևորականներից է՝ Տ. Զավեն Բիչակչյանը:

Սոնգյուլ Օդենը 41 տարեկան է: 2005-ից 2007 թվականները թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Մարգարիտ» հեռուստանովելից հետո նրան անվանել են «Արևելյան երազների թագուհի»:

--00--ԱԹ