Իսրայելցի Ալբերտ Սոլոմոնովը նշանակվել է Լոռի ՖԱ գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News            

Սոլոմոնով

«Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել իսրայելցի մասնագետ Ալբերտ Սոլոմոնովը։ Ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը և նախագահ Ռոբերտ Գրիգորյանը հանդիպել են թիմի և երկրպագուների հետ ու ներկայացրել են նորանշանակ գլխավոր մարզչին։

Ալբերտ Սոլոմոնովը Դերբենտի ֆուտբոլային դպրոցի սան է։ Որպես ֆուտբոլիստ՝ հանդես է եկել հայրենի թիմում, ինչպես նաև ԽՍՀՄ Մ17 հավաքականում։

Մարզչական կարիերան սկսել է 1996 թվականին։ Կարիերայի գերակշիռ մասն անցկացրել է Իսրայելում։ 46-ամյա մասնագետն աշխատել է «Մաքքաբի» Հադերա, «Մաքքաբի» Թել Ավիվ, «Մաքքաբի» Պետահ-Տիվկա ակումբների ակադեմիաներում՝ որպես պատանեկան և երիտասարդական թիմերի գլխավոր մարզիչ։

Այնուհետեւ գլխավորել է իսրայելական «Ահվա Արաբե» ակումբի առաջին թիմը։ Մարզել է նաև Իսրայելի Մ15 հավաքականը։ 46-ամյա մասնագետն աշխատել է նաև մոլդովական «Օլիմպիա» ակումբում, նախ որպես սպորտային տնօրեն, այնուհետև` գլխավոր մարզիչ։ Սոլոմոնովի հետ պայմանագիրը կնքվել է 1+1 ֆորմատով։ 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս