Բեյրութ Է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի երրորդ ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

աշխարհ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) երրորդ ինքնաթիռն Է ժամանել Բեյրութ, որը տուժել Է նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունում: «Մոսկվայի ժամանակով 08:04-ին Բեյրութում վայրԷջք կատարեց Իլ-76 ինքնաթիռը»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Դա Բեյրութ ուղարկված երրորդ օդանավն Է: ԱԻՆ-ում ճշտել են, որ երեք չվերթերով Բեյրութ են հասցվել աերոմոբիլային հոսպիտալ, ԱԻՆ-ի բժիշկներ, փրկարարներ եւ հոգեբաններ, ինչպես նաեւ «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետներ՝ նոր կորնավիրուսային վարակի հայտնաբերման լաբորատորիա բացելու համար: Ռուսաստանցի փրկարարները Ռաֆիկ Հարիրիի անվան մարզադաշտում կբացեն շարժական հոսպիտալ, որը մեկ օրում կարող Է ամբուլատոր ընդունել 200 տուժածների, իսկ դրա ստացիոնարը նախատեսված Է 50 մարդու համար: Բացի դրանից, նրանք գործի կանցնեն փլվածքների պրպտմանը՝ տուժածների գտնելու համար: Արդեն Բեյրութում են գտնվում ավելի քան 100 ռուսաստանցի փրկարարներ, նրանց ընդհանուր խմբավոումը կկազմի շուրջ 150 մարդ: Շուտով Լիբանան կժամանի ԱԻՆ-ի եւս երկու ինքնաթիռ, դրանցից մեկն արդեն գտնվում Է օդում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս