Ռուսաստանի ԱԻՆ-ը մեծացնում է խմբավորումը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

ինքնաթիռ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է ուժերի և միջոցների լրացուցիչ խմբավորում մտցնել Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական առաքելության խնդիրների կատարման համար։ Ինչպես ТАСС-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեկտեմբերի 6-ին Մոսկվայից մեկնել է ՌԴ ԱԻՆ Իլ-76 հատուկ ինքնաթիռը՝ փրկարարներով:

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ մասնագետների գործունեության իրականացման համար ինքնաթիռով կտեղափոխվի 3 մարդատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ:

 --00—ՄՀ