ԼՂ հարցով եռակողմ գագաթնաժողովի անցկացման մասին դեռ խոսք չկա. Կրեմլ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News

Կրեմլ

Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի մասնակցությամբ գագաթնաժողովի կազմակերպման մասին դեռ խոսք չկա: Այս մասին հայտնում են Կրեմլից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար Ռուսաստանի Դաշնությունը երկխոսություն է վարում ամենատարբեր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներով: 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00--ԱԹ