Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News    

Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Հենց նոր ԱԺ շենքի դիմացից վարչական ձերբակալման ենթարկեցին հերթական խումբ քաղաքացիներին, որոնք, ըստ ոստիկանության, հավաք էին իրականացնում, իսկ ըստ քաղաքացիների՝ ընդամենը գնդակ էին խաղում՝ հընթացս բարձրաձայնելով բնապահպանական հարցեր՝ կապված Ամուլսարի հետ։

Սա արդեն վաղուց ծիծաղելու չի։ Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն»։

--00--ԱԹ