Ռոնալդ Կումանը կարող է գլխավորել «Բարսելոնան»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Ռոնալդ Կուման

Կատալոնական «Բարսելոնայի» հաջորդ մարզիչը կարող է դառնալ Ռոնալդ Կումանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն և Կումանն արդեն սկսել են բանակցությունները և մոտ են համաձայնության հասնելուն: Նախնական լուրերի համաձայն, Կումանի հետ կատալոնական ակումբը կկնքի երկու տարվա պայմանագիր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։ 

 --00—ՄՀ