Իկեր Կասիլյասը նշանակվել է «Ռեալ Մադրիդ» փոխտնօրեն

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News

Կասիլյաս

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը նշանակվել է մադրիդյան ակումբի հիմնադրամի փոխտնօրեն։

«Կասիլյասը «Ռեալի» լեգենդն է։ Ներկայացնում է մեր ակումբի արժեքները, պատմության լավագույն դարպասապահն է:  «Ռեալը» հպարտ է, որ ակումբի պատմության մեծագույն ավագներից մեկը վերադարձավ տուն»,- ասված է «Ռեալի» տարածած հաղորդագրության մեջ:

Իկեր Կասիլյասը արքայական ակումբի ակադեմիայի սան է, որտեղ ընդունվել է 1990 թվականին՝ 9 տարեկանում։

--00—ՄՀ