Թուրքիայում կփորձարկվի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News 

կորոնավիրուս

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ Ռուսաստանի` կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութերը կփորձարձկվեն նաև Թուրքիայում:  Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ Թուրքիան նաև գրավիչ առաջարկներ է ստացել Գերմանիայից և Չինաստանից:

Քոջայի փոխանցմամբ` Թուրքիայում 13 պատվաստանյութ է մշակվում, որոնցից 3-ը դուրս է եկել կենդանիների վրա փորձարկման փուլից:
 

Նախարարը նաև հայտնել է, որ Թուրքիան բանակցում է Ռուսաստանի, Գերմանիայի և Չինաստանի հետ այդ երկրներում մշակած պատվաստանյութերի 3-րդ փուլի փորձարկումները Թուրքիայում անցկացնելու վերաբերյալ։

--00—ՄՀ