Բելառուսի վարչապետը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

աշխարհ

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն Մինսկում իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ բանակցելուց հետո պատվաստվել է COVID-19- ի դեմ ռուսական արտադրության պատվաստանյութով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Ալեքսանդր Իսաևան:

«Բելառուսի Հանրապետության վարչապետը պատվաստվել է իր ռուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո, որոնք կայացել են սեպտեմբերի 3-ին: Նա իրեն հիանալի է զգում, աշխատանքի է եղել ուրբաթ, շաբաթ օրերը և այսօր ևս աշխատանքի է », - գործակալությանը ասել է Իսաևան:

--0--ԿԿ