Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

բեռնատար
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Հարավային Սուդանում բեռնատար օդանավի կործանման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել:

«15 հոգու և անձնակազմի ևս 2 անդամի ենք հաշվել: Զոհերի ընդհանուր թիվը 17 է»,- ասել է ականատեսներից մեկը և հավելել, որ օդանավում գտնվողներից մեկի կյանքը հնարավոր է եղել փրկել։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ինքնաթիռը թռիչքից մի քանի րոպե անց կործանվել է։ 

--00—ԼՄ