«Իմ քայլում» ծպտյալ հանրապետականներ չկան. Հայկ Կոնջորյան

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

«Իմ քայլը» դաշինքում քավոր-սանիկական հարաբերությունները դոմինանտ նշանակություն չեն ունեցել, բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կարող են լինել մարդիկ, որոնց տրված վստահության քվեն պայմանավորված է հենց նրանց անձով, գիտելիքով ու ջանքով։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

«Կարևորն այն է, որ որևէ մեկը քաղաքականության մեջ առաջ չգնա միայն հովանավորչության հաշվին, բայց եթե դու որևէ մեկի ազգականն ես, սակայն քո տաղանդի, գիտելիքների, մարդկանց հետ աշխատելու ջանքի շնորհիվ կարողանում ես վստահություն ստանալ, պախարակելի չէ։ Պախարակելին այն է, երբ որ մարդը չունի իմ նշած հատկանիշներից որևէ մեկը, սակայն միայն ազգակցական կապի շնորհիվ հայտնվում է մի  տեղում, որին արժանի չէ, իսկ այդ երկրորդ պախարակելի երևույթը, ես վստահ եմ, այսօր չկա իշխանության ներսում»,- ասել է Կոնջորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։